Ռուսաստանի և Ուկրաինայի համար անհրաժեշտ է անվտանգության երաշխիքների նոր համակարգ ստեղծել․ Լավրով
Ռուսաստան
Ռուսաստանը կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների նոր համակարգի ստեղծմանը։ Այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է ինդոնեզական Kompas հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում։
Արտգործնախարարի խոսքով՝ երաշխիքների նոր համակարգը պետք է դառնա Եվրասիայի ընդհանուր անվտանգության ճարտարապետության անբաժանելի մասը։ Ռուսական կողմի համար ակնհայտ է, որ «կայուն խաղաղությունը անհնար է՝ առանց հակամարտության արմատական պատճառները վերացնելու», - ընդգծել է Լավրովը։
Նախարարը հավելել է, որ պետք է ապահովվի Ուկրաինայի չեզոք և ոչ միջուկային կարգավիճակը։
Օգոստոսի 30-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրոպան պետք է առաջատար դեր ստանձնի Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու գործում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան