Լավրովը Կիևի հետ բանակցությունները շարունակելու հույս է հայտնել
Ռուսաստան
Մոսկվան ակնկալում է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները կշարունակվեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ինդոնեզական «Կոմպաս» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է արտգործնախարարության կայքում։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսվել են գարնանը՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ։ «Երեք փուլից հետո որոշակի առաջընթաց է գրանցվել մարդասիրական հարցերում», -նշել է նախարարը։
«Պատվիրակությունների ղեկավարները անմիջական կապի մեջ են։ Մենք ակնկալում ենք, որ բանակցությունները կշարունակվեն», - ասել է նա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան