Մոսկվան սպասում է Կիևի՝ երեք աշխատանքային խմբեր ստեղծելու առաջարկի վերաբերյալ պատասխանին․ Զախարովա
Ռուսաստան
Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը Ուկրաինայի հետ և սպասում է աշխատանքային խմբեր ստեղծելու իր առաջարկի պատասխանին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Վլադիվոստոկում կայացած Արևելյան տնտեսական ֆորումում ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
«Մենք սպասում ենք ուկրաինական կողմից պատասխանի՝ քաղաքական, ռազմական և մարդասիրական հարցերով երեք աշխատանքային խմբեր ստեղծելու ռուսական առաջարկին։ Մենք պատրաստ ենք շարունակել բանակցային գործընթացը Ուկրաինայի հետ», - ասել է Զախարովան։
Օգոստոսի 20-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինան դեռևս պատասխան չի տվել Ստամբուլում բանակցությունների վերջին փուլում Ռուսաստանի կողմից արված առաջարկին՝ երեք աշխատանքային խմբերով առցանց աշխատանքը կազմակերպելու վերաբերյալ։
Դիվանագետը մանրամասնել է, որ ռազմական, մարդասիրական և քաղաքական հարցերի վերաբերյալ այս աշխատանքային խմբերը հնարավորություն կտան ավելի կոնկրետ քննարկել օրակարգի հարցերը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան