Պեսկովը քննադատել Է Մերցի՝ Պուտինի հասցեին արված հայտարարությունները
Ռուսաստան
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շատ վատ հայտարարություններ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, դժվար թե նրա կարծիքը կարելի է հաշվի առնել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․, հաղորդում է РИА Новости -ն։
«Մերցը վերջին շրջանում բազում վատ հայտարարություններ է արել, ուստի դժվար թե նրա կարծիքն այս պահին կարելի է հաշվի առնել», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով Մերցի հայտարարությունները:
«Դա լավ հայտարարություն չէ մեր նախագահի հասցեին», - հստակեցրել է Պեսկովը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել էր «մեր ժամանակների թերևս ամենավտանգավոր ռազմական հանցագործը»։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի