Ռուսաստանը գիշերը հարվածել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 3-ի գիշերը ռուսական բանակը խմբային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի մի շարք օբյեկտների։ Հայտարարությունը արվել է ռազմական գերատեսչության օրական բրիֆինգի ժամանակ։
Ըստ նախարարության, հարվածները եղել են հատուկ ռազմական գործողության շրջանակում՝ օգտագործելով բարձր ճշգրտության զինատեսակներ։ Ռուսական կողմը չի հայտնել մանրամասներ կիրառված հրթիռների կամ հարվածի հետևանքների մասին։
Կիևի իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն արձագանքել հաղորդագրությանը։ Ուկրաինական ԶԼՄ-ներում առայժմ տեղեկություններ են շրջանառվում որոշ ենթակառուցվածքային վնասների մասին, սակայն դրանց ճշգրտումը շարունակվում է, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)