Ուկրաինայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին
Աշխարհ
Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը Բաքվի և Կիևի միջև երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի հետ։
Այս մասին նա հայտնել է իր X սոցիալական ցանցի էջում։
«Արդյունավետ հանդիպում և քննարկում է տեղի ունեցել Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի հետ։ Ես շնորհակալ եմ Ադրբեջանից մարդասիրական օգնության նոր խմբաքանակի համար։ Էներգետիկ սարքավորումներն արդեն իսկ մատակարարվել են Ուկրաինա։ Մենք համաձայնության ենք եկել մեր ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու նպատակով համատեղ քայլերի շուրջ», - ասվում է հրատարակության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)