Ամբողջ աշխարհում Իսրայելի աջակցության մակարդակը նվազել է․ Թրամփ
Մերձավոր Արևելք
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Կոնգրեսում և ամբողջ աշխարհում Իսրայելի աջակցության մակարդակը վերջին տարիներին նվազել է, հաղորդում է Fox News-ը:
«Իսրայելը ամենաուժեղ լոբբին էր, որը ես երբևէ տեսել եմ։ Նրանք լիակատար վերահսկողություն ունեին Կոնգրեսի վրա, բայց ոչ հիմա», - հավելել է նախագահը։ Թրամփը, ով Իսրայելի հավատարիմ դաշնակիցն էր, աջակցում էր Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պատերազմին, հայտարարել է՝ տեսել է, թե ինչպես է դա վնասում երկրի համաշխարհային իմիջին:
«Այդ պատճառով նրանք ստիպված կլինեն վերջ տալ այս պատերազմին։ Այն վնասում է Իսրայելին։ Դրանում կասկած չկա», - նշել է ամերիկացի առաջնորդը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան