Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Երևանի քաղաքապետարանն այս տարվա Գրքի միջազգային փառատոնին հատկացրել է 25 միլիոն դրամ

Գիտություն և Մշակույթ

Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 5-7-ը Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ գրքի տոնավաճառը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում:

Երևանի փոխքաղաքապետ  Լևոն Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ երրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանը ստանձնում է տվյալ փառատոնի գլխավոր հովանավոր լինելու պատվաբեր գործը։ 

 «Այս տարվա միջոցառմանը Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 25 միլիոն դրամ։ Հաճելի է արձանագրել, որ փառատոնի աշխարհագրությունն ընդլայնվել է և արդեն ընդգրկում է ՀՀ մարզերը։ Մենք նաև բովանդակային մասով ունենք բավականին մեծ առաջընթաց։ Համանման փառատոնների հետ միջազգային համագործակցության և ներկայացուցչության մասով ևս ունենք առաջընթաց։ Ավանդույթի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը նախորդ երեք տարիներին փառատոնի շրջանակում երկու անգամ կազմակերպել և հովանավորել է միջոցառումներ։ Օրինակ՝ Թումանյանի ծննդյան օրվա առթիվ փետրվարին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպված Գրքի և հրատարակիչների մեծ միջոցառման ընթացքում տարբեր հրատարակիչներ մինչև 30-40 տոկոս զեղչով ներկայացրել են հանրությանն իրենց վերջին նորությունները»,- ասաց Հովհաննիսյանը։

Բացի դրանից, նա հայտնեց, որ յուրաքանչյուր տարի Երևանի քաղաքապետարանը մինչև 40 միլիոն դրամ հատկացնում է գրադարանների գրքերի ֆոնդը թարմացնելուն, արդեն ձեռք է բերվել 30 հազար նոր գիրք։ Այդ գործընթացը շարունակական է։ Կա նաև գրադարանների դերը վերաիմաստավորելու և ավելի արդիական վայր դարձնելու ծրագիր։ 

«Փառատոնը շատ կարևոր իրադարձություն է, և, ինչպես նախորդ տարիներին, հույս ունենք, որ այս տարի նույնպես կլինի հանրության ուշադրության կենտրոնում։ Փառատոնի բացման արարողությանը ներկա կլինի նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանը»,- հավելեց Հովհաննիսյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նույնպես ուրախությամբ նշեց, որ փառատոնի աշխարհագրությունը մեծանում է ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական առումով։ 

 «Այս տարի նախատեսել ենք, որպեսզի երևանյան փառատոնի երկու հատվածները նույն ձևաչափով ու տրամաբանությամբ անցկացնենք Շիրակի և Սյունքի մարզերում։ Սա միայն գրքի վաճառքի, հրատարակության կամ տպագրության փառատոն չէ, այն ավելին է, որովհետև եթե անդրադառնում ենք կրթությանը, գիտությանը, մշակույթին, սպորտին կամ այլ ոլորտներին, եթե ուզում ենք համաչափ զարգացնել մշակույթը կամ ոլորտային այլ ճյուղերը, ապա պետք է հիմնվենք գիտելիքի վրա, ինչը մեզ տալիս է գիրքը։ Անհրաժեշտ է մեզանում խթանել ընթերցանությունը։ Փառատոնը հրաշալի առիթ է, որպեսզի ցուցադրենք հանրությանն ու համայն աշխարհին, թե ինչպիսին է մեր ստեղծագործական ներուժը։ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է այնպիսի քաղաքականություն, որպեսզի նման միջոցառումները լինեն հնարավորինս շատ։ Փառատոնը կարևոր է նաև այն առումով, որ լինելու են հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվեն կարևոր հարցեր։ Սա նաև այն կարևոր հարթակն է, որն իր էությամբ ապաքաղաքական է։ Մշակույթն ու կրթությունը քաղաքականությունից դուրս են ու հավերժ»,- ասաց Դանիելյանը։  

 Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն և փառատոնի համակազմակերպիչ Սյուզաննա Խոջամիրյանն իր հերթին շեշտեց, որ փառատոնը չի դադարում կատարելագործվել և ընթացիկ տարվանն էլ բացառություն չէ, քանզի կան նորամուծություններ։

 «Վիլյամ Սարոյանի անվանակարգի հաղթողն այս տարի ստանալու է մեծահամբավ գրողի բնօրինակ գունանկարներից մեկը, որը երեք օր շարունակ հնարավոր կլինի տեսնել փառատոնի շրջանակում։ Սարոյանի 104 աշխատանքները, որոնք բերվել են ԱՄՆ-ից, կցուցադրվեն արվեստի և գրականության թանգարանում։ Այս տարի մեզ մոտ կրկին կհանդիպեն գրականությունն ու արվեստը՝ աշխարհասփյուռ հայ գրականության շուրջ։ Փառատոնը, գրքերն ու բառերն այս տարի գունավոր են, հետևաբար մնում է միասին նշենք բառերի ու գույների այս հրավառությունը»,- ասաց Խոջամիրյանը։ 

 Գրքի երևանյան միջազգային փառատոնի տնօրեն Անի Ղազարյանն էլ ամփոփիչ խոսքում անդրադարձավ փառատոնի շրջանակում նախանշված իրադարձություններին՝ նկատելով, որ երեք օր շարունակ Երևանի սիրտը կբաբախի գրքերի ռիթմով։ 

 «Այս տարվա գրքի տոնավաճառին կմասնակցեն 50-ից ավելի հրատարակչություններ, տպարաններ, գրախանութներ, թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային հաստատություններ՝ առաջարկելով բացառիկ զեղչեր։ Երեք օր շարունակ Երևանը կդառնա գրքի մայրաքաղաք՝ հյուրընկալելով հայ և արտասահմանյան հրատարակչությունների, նշանավոր գրողների, գրականագետների, արվեստագետների և հազարավոր ընթերցողների։ Բաց և հասանելի միջավայրում գրահրատարակչական դաշտի ներկայացուցիչները կարող են ներկայացնել ու վաճառել իրենց գրքերը»,- տեղեկացրեց Ղազարյանը։

 Նա հավելեց, որ առաջին անգամ Գրքի երևանյան փառատոնի և Սարոյան հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում կանցկացվի Վիլյամ Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակաբաշխություն, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։ 

 «Այս մրցանակը ոգեշնչված է Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածքագրությունը և գրական վարպետությունը։ Փառատոնի բաղկացուցիչ մաս կազմող գրական մրցույթին այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել108 գրող 25 երկրից։ Փառատոնի փակման արարողության ժամանակ կհայտարարվեն Սարոյանի անվան կարճ արձակի և գրական մրցույթի հաղթողների անունները։ 

Մեկ այլ կարևոր նորամուծություն է Միջազգային հրատարակիչների ֆելոուշիփ ծրագիրը, որի նպատակն է խթանել հայ գրականության համաշխարհային ճանաչումը՝ ստեղծելով համագործակցության հարթակ հայ և արտասահմանյան հրատարակիչների ու գրական գործակալությունների միջև։ Հայաստան են ժամանելու հյուրեր Միջազգային հրատարակիչների ասոցիացիայից, Հունաստանից, Վրաստանից, Իտալիայից, Լատվիայից։ Այցի շրջանակում նրանք պարտավորվում են իրենց երկրի լեզվով թարգմանել հայ հեղինակի գործ, ինչը մշակութային նոր կապեր ստեղծելու հիանալի հիմք է»,-եզրափակեց Ղազարյանը։

Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրահրատարակչական ոլորտի ամենամեծ գրական իրադարձությունն է։ Փառատոնը մեկնարկել է 2017 թվականին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ, իսկ 2023 թվականից Երևանի քաղաքապետարանը հանդիսանում է փառատոնի գլխավոր հովանավորը։ Փառատոնի ընթացքում վաճառվում է ավելի քան 12 000 գիրք, տեղի է ունենում 40-ից ավելի միջոցառում։ Նախորդ տարվա փառատոնն ունեցել է 30 000-ից ավելի այցելու, այդ թվում՝ արտասահմանյան երկրներից։     

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված