Պուտինի և Սի Ծինփինի զրույցը գաղտնալսել են
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը քննարկել են կյանքի և անմահության երկարացման թեման: Դրան ուշադրություն է դարձրել Bloomberg գործակալությունը՝ հրապարակելով իրենց հանդիպման հեռարձակումից մի հատված։
«Նախկինում մարդիկ հազվադեպ էին ապրում մինչև 70 տարեկանը, բայց այսօր 70 տարեկանում դու դեռ երեխա ես», - հայտարարել է ռուսերեն թարգմանիչը՝ փոխանցելով Սի Ծինփինի խոսքերը՝ ուղղված Ռուսաստանի առաջնորդին: Պուտինի պատասխանը չի լսվում տեսանյութում, սակայն կարելի է լսել նրա թարգմանությունը չինարեն:
Մասնավորապես, Ռուսաստանի նախագահը հայտարարել է՝ կենսատեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ մարդկային օրգանները հնարավոր կլինի մշտապես փոխպատվաստել, և մարդիկ կկարողանան «ավելի երիտասարդ լինել եւ նույնիսկ հասնել անմահության:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)