Բարեկիրթ պահվածք է․ Զատուլինը՝ Պուտին-Ալիև ձեռքսեղման մասին
Ադրբեջան
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ձեռքսեղմումը նորմալ բարեկիրթ պահվածք է։ Հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, հրում է EADaily-ն:
«Ես չեմ կարող պատկերացնել, որ Շանհայի համագործակցության կազմակերպության միջազգային գագաթնաժողովի ժամանակ, տեսնելով Ալիևին, Պուտինը կանցնի փողոցի մյուս կողմը, կամ, ասենք, երես կթեքի և ձեռք չի սեղմի», - ասել է Զատուլինը։
Պուտինը Պեկինում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված զորահանդեսի ժամանակ սեղմել է Ալիևի ձեռքը, ով վերջին շրջանում աչքի է ընկնում Ռուսաստանի հասցեին ագրեսիվ արտահայտություններով:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան