Թրամփը Պենտագոնին հանձնարարել է պատրաստվել Ռուսաստանին և Չինաստանին զսպելուն
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Պենտագոնին նախապատրաստվել Ռուսաստանին և Չինաստանին զսպելուն: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
«Ցավոք, նախորդ վարչակազմի թուլությունը մերձեցրել է Ռուսաստանն ու Չինաստանը։ Դա ամերիկյան առաջնորդության և ամերիկյան ուժի բացակայության սարսափելի դրսևորում էր», - ասել է պաշտոնյան։ Պենտագոնի ղեկավարը նշել է՝ Վաշինգտոնը ցանկանում է վերակառուցել իր բանակը, վերականգնել մարտական ոգին և զսպումը:
Նրա խոսքով՝ դա չի նշանակում ԱՄՆ-ին նախապատրաստել հակամարտություններին։ «Մենք դա հստակ հասկացրել ենք Չինաստանին, Ռուսաստանին և այլ երկրներին, բայց պատրաստ լինելով՝ դուք կանխում եք դա։ Դուք երաշխավորում եք անվտանգությունը», - հավելել է Հեգսեթը։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը