Պուտինը խոստովանել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում խնդիրների առկայությունը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում առկա են որոշ խնդիրներ, սակայն կողմերը հետաքրքրված են երկկողմ կապերի զարգացմանով և պատրաստ են վերականգնել հարաբերությունների նախկին մակարդակը։ Նա ընդգծել է, որ քաղաքական իրավիճակն ու ժամանակավոր կոնյուկտուրան չեն կարող խոչընդոտել փոխադարձ շահերին։
Սեպտեմբերի 3-ին Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել էին Չինաստանում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթի ժամանակ, որտեղ նրանք ողջունել էին միմյանց։
Ավելի վաղ Զելենսկին և Ալիևը կոշտ քննադատել էին Ռուսաստանի հարվածները Օդեսայի SOCAR նավթային բազային։ ԶԼՄ-ների տվյալներով՝ եթե հարձակումները շարունակվեն, Բաքուն կարող է վերանայել Ուկրաինային սպառազինության մատակարարումների հարցում սահմանված սահմանափակումները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան