Կիևը հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ
Աշխարհ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան նշել է այն երկրների ցանկը, որտեղ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրա խոսքով՝ դրանք են Ավստրիան, Վատիկանը, Թուրքիան, Շվեյցարիան և Պարսից ծոցի երեք երկրներ:
Չորեքշաբթի օրը ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ եթե Զելենսկին պատրաստ է հանդիպմանը, ապա պետք է գա Մոսկվա:
«Նվազագույնը յոթ երկիր այժմ պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը... Դրանք են Ավստրիան, Սուրբ Աթոռը (Վատիկան - խմբ.), Շվեյցարիան, Թուրքիան և Պարսից ծոցի երեք երկրներ: Սրանք լուրջ առաջարկներ են, և նախագահ Զելենսկին պատրաստ է նման հանդիպման», - գրել է Սիբիգան իր X սոցիալական ցանցի էջում:
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի