Պուտինը խոսել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա խնդրի մասին ու նշել՝ դրանք լուծելի են
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում խնդիրների առկայության փաստը և նշել, որ դրանք կկարգավորվեն:
Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ:
«Երկրների միջև հարաբերություններում միշտ որոշ հարցեր են առաջանում՝ ելնելով ընթացիկ իրավիճակից կամ որևէ քաղաքական կոնյուկտուրայից։ Կան խնդիրներ: Այսօր նախագահ Ալիևի հետ ողջունեցինք միմյանց, բարևեցի նրան և նրա կնոջը, 2 բառ փոխանակեցինք։ Կարծում եմ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հիմնարար հարաբերությունները և դրանց զարգացման փոխադարձ հետաքրքրությունն, ի վերջո, ամեն ինչ իրենց տեղը կդնեն»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը և Ալիևը Չինաստանում բովանդակային շփում չեն ունեցել, չեն բանակցել, եղել է միայն մեկ ձեռքսեղմում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան