Սեպտեմբերի 4-ին գազ չի լինի Տավուշի և Երևանի մի շարք հասցեներում
Հայաստան
«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 4-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրի 5-րդ, 6-րդ, 8-րդ և 14-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 4-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Օրբելու փողոցի թիվ 47 բազմաբնակարան շենքի և հարակից առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան