Զախարովան նշել է Բաքու–Մոսկվա հարաբերությունների կարգավորման գլխավոր պայմանը
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող ՌԴ 13 քաղաքացիների ազատ արձակումը կարող է էական դեր խաղալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Նա այս հայտարարությունն արել է Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ նման քայլը կարևոր ազդանշան կլինի Մոսկվայի և Բաքվի միջև փոխգործակցության բարելավման համար և կնպաստի երկրների միջև վստահության ամրապնդմանը։
Զախարովան ընդգծել է, որ ռուսաստանցիների ազատ արձակման հարցը համարվում է երկու պետությունների միջև հարաբերություններում իրավիճակի կարգավորման ճանապարհին առկա հիմնական տարրերից մեկը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)