Զելենսկին հնարավոր է համարել «կորեական սցենարը» Ուկրաինայի համար
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինական հակամարտության կարգավորման դեպքում հնարավոր են ցանկացած տարբերակներ, այդ թվում՝ «կորեական սցենարը»։ Իրադարձությունների նման զարգացում է թույլ տվել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Le Point պարբերականին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ղեկավարն ընդգծել է՝ «կորեական սցենարի» ամբողջական կրկնությունն անհնար է անվտանգության նկատառումներից ելնելով: Զելենսկին հիշեցրել է՝ ԿԺԴՀ-ի բնակչությունը 20 միլիոն է, իսկ Ռուսաստանինը՝ 140 միլիոն:
«Այդ սպառնալիքների մասշտաբներն անհամեմատելի են։ Ռուսաստանի կողմից սպառնալիքները հինգ, վեց կամ նույնիսկ տասն անգամ ավելի շատ են», - ընդգծել է ուկրաինայի առաջնորդը։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր՝ Ուկրաինան կարող է բարգավաճման հասնել Հարավային Կորեայի օրինակով, որը ԿԺԴՀ-ի հետ «իրական խաղաղության պայմանագիր» չի ստորագրել:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը