Օվերչուկը խոսել է Բաքվում պահվող ռուսաստանցիների մասին
Ադրբեջան
Մոսկվայում հույս ունեն, որ Ադրբեջանի իրավապահ մարմինները մոտ ապագայում ազատ կարձակեն ձերբակալված 13 ռուսաստանցիներին, և նրանք կվերադառնան հայրենիք: Հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է РБК-ն:
Նրա խոսքով՝ կողմերը մշտապես կապի մեջ են։ «Հուսով ենք՝ այդ մարդիկ շուտով կհայտնվեն հայրենիքում, և հույս ունենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը ըմբռնումով կմոտենա», - հայտնել է փոխվարչապետը:
Օվերչուկի խոսքով՝ Մոսկվան աշխատում է Բաքվի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ «Տնտեսական առումով մեր հարաբերությունները նորմալ են զարգանում», - հավելել է պաշտոնյան:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ