«Աջակիցների կոալիցիան» պառակտվել է․ FT
Համաշխարհային Մամուլ
«Աջակիցների կոալիցիան» երեք մասի է բաժանվել Ուկրաինա զորք ուղարկելու հարցի պատճառով։ Այս մասին գրում Է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ առաջին խմբում ընդգրկված են այն երկրները, որոնք կողմ են զորքերի տեղակայմանը, որոնց շարքում է Մեծ Բրիտանիան։ Երկրորդ խումբը, որի կազմում է Իտալիան, դեմ է զորախումբ ուղարկելուն։ Երրորդ խումբը ներառում է տատանվող երկրներ, ինչպիսիք են Գերմանիան:
Հրապարակման մեջ նշվում է՝ «աջակիցների կոալիցիանյում» կարծիքներ են տարածվել նաև Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ: Մասնավորապես, անհասկանալի է մնում՝ արդյոք կոալիցիոն համաձայնագիրը հիմնված կլինի փոխադարձ պաշտպանության վրա և կպարտավորեցնի արդյոք այն կռվել Կիևի կողմից նոր հակամարտության դեպքում:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը