Չինաստանում պատասխանել են Թրամփի՝ ԱՄՆ-ի դեմ դավադրության մեղադրանքին
Աշխարհ
Այլ երկրների, մասնավորապես Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի հետ Չինաստանի դիվանագիտական հարաբերությունների զարգացումն ուղղված չէ երրորդ կողմերի դեմ։ Հայտարարել Է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Միացյալ Նահանգների դեմ դավադրություն» նախապատրաստելու մեղադրանքի, փոխանցում է Vanguard News-ը։
«Չինաստանը երբեք չի թիրախավորում երրորդ կողմերին որևէ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ զարգացնելիս», - պատասխանել է դիվանագետը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թրամփի խոսքերը համարել էր նրա հումորի զգացողության դրսևորում: «Միացյալ Նահանգների նախագահը հումորից զուրկ չէ։ Ես նրա հետ լավ հարաբերություններ ունեմ, մենք միմյանց դիմում ենք անուններով», - ասել է Ռուսաստանի ղեկավարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)