Պեկինի ռազմական շքերթը նախազգուշացում էր ԱՄՆ-ին և Թայվանին․ Die Welt
Աշխարհ
Գերմանական Die Welt թերթը գրում է, որ Պեկինում անցկացված ռազմական շքերթը դարձել է նախազգուշացում ԱՄՆ-ի և Թայվանի համար։
«Չինաստանի առաջնորդՍի Ծինփինը իրեն ներկայացնում է՝ որպես այնպիսի աշխարհակարգի առաջնորդ, որտեղ ԱՄՆ-ի արժանիքները որևէ դեր չեն խաղում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ներկայությամբ նա հատուկ ազդանշան է ուղարկում», - ասվում է հոդվածում։
Հիպերձայնային զենքի, անօդաչու թռչող սարքերի և գաղտնի ինքնաթիռների ցուցադրությունը, ինչպես նշում է թերթը, ծառայում է որպես նախազգուշացում, որ ԱՄՆ-ն չպետք է միջամտի Թայվանի հետ կապված իրավիճակին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)