Ռուսաստանը շուտով կունենա 5 հազար կմ հեռահարության հրթիռներ, որոնք կհասնեն մինչև Փարիզ. Զելենսկի
Ռուսաստան
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ այսօր Ռուսաստանի զինված ուժերը հանրապետության տարածքին հարվածելու համար օգտագործում են 2,5 հազար կմ հեռահարության հրթիռներ, իսկ մինչև Փարիզ հեռավորությունը 3 հազար կմ է: Le Point-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Մոսկվան շուտով կստանա ավելի մեծ հեռահարության զենք, որը կհասնի Փարիզ։
Նրա խոսքով, եթե Եվրոպան «թույլ լինի», «կտուժի» Ռուսաստանի գործողություններից: Նա նշել է, որ ռազմական հակամարտությունը խթանում է ռազմական զարգացումը «այստեղ՝ Եվրոպայում, բայց նաև Ռուսաստանում»: «Այլևս հեռավար պատերազմներ չեն լինի», -պնդում է նա։
«Հավատացեք ինձ, երկու տարի անց ռուսները կունենան բազմաթիվ հրթիռներ՝ 5000 կմ հեռահարությամբ: Ծովը ոչ մեկին չի պաշտպանի, օվկիանոսը ոչ մեկին չի պաշտպանի: Այս համատեքստում այսօր Ռուսաստանի կողմից օգտագործվող զենքը այդքան էլ չի տարբերվում միջուկային կրիչներից», - ասել է Զելենսկին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան