Հակամարտության սառեցումը կարող է օգնել Ուկրաինային վերականգնել իր տարածքները․ Telegraph
Համաշխարհային Մամուլ
Բրիտանական The Telegraph թերթը գրում է, որ հակամարտության ժամանակավոր դադարեցումը կբարելավի Ուկրաինայի հնարավորությունները՝ ապագայում վերականգնելու կորցրած տարածքները։
«Այս պահին Ուկրաինայի համար, երբ ԱՄՆ-ն և Եվրոպան պատրաստ չեն տրամադրել մարտադաշտում հաղթանակի համար անհրաժեշտ ուժերը, ամենաքիչ վատ տարբերակը թվում է ռազմական գործողությունների կառավարվող սառեցումը, որը կպահպանի Ուկրաինայի իրավական պահանջները, և ժամանակ կշահեն», -գրում է Telegraph-ը։
«Անվանեք դա «կորեական» սառեցում՝ «գերմանական» ավարտով. դադար, որը մերժում է գողացված տարածքների դե յուրե ճանաչումը, ապահովում է հուսալի անվտանգության երաշխիքներ հիմա և ներդրում է կատարում Ուկրաինայի օկուպացիան վերջնականապես չեղարկելու կարողության մեջ։ Դա կապիտուլյացիա չէր լինի, այլ ռազմավարական ժամանակի շահել», - ասվում է հոդվածում։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը