Թրամփը վերադարձել է Սպիտակ տուն, որպեսզի փրկի ԱՄՆ-ը․ Զախարովա
Համաշխարհային Մամուլ
Դոնալդ Թրամփը կրկին դարձավ ԱՄՆ նախագահ իր երկիրը փրկելու համար։ Այս կարծիքը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Թրամփի նախորդը՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման (2009-2017), Նոբելյան խաղաղության մրցանակը ստացել է միայն, «որպեսզի չընկնի որևէ համաշխարհային հակամարտության պիկին»։ Զախարովայի խոսքով՝ դեմոկրատը ոչինչ չէր հասկանում համաշխարհային գործերից և կարող էր «խառնվել ինչ-որ բանի», ուստի նրանք որոշել են նրան հանդարտեցնել մրցանակով։
«Եվ ահա մենք տեսնում ենք մի քաղաքական գործչի (Թրամփին- խմբ․), որը եկել է փրկելու Ամերիկան։ Սա նրա գլխավոր խնդիրն է», - եզրափակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը