Ինչ է քննարկելու «կամավորների կոալիցիան» Փարիզում հանդիպման ժամանակ
Աշխարհ
«Կամավորների կոալիցիան» նախատեսում է մանրամասն քննարկել Ուկրաինայում զինված հակամարտության կարգավորման տարբերակները և ներկայացնել հնարավոր լուծումները Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով ֆրանսիացի դիվանագետներին:
Նիստին, որը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, կմիանան ավելի քան 30 պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Շատերը կմասնակցեն առցանց տարբերակով: Թերթի տվյալներով՝ քաղաքական գործիչները կքննարկեն, մասնավորապես, Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու հարցը:
«Գերմանիան քննարկում է ուկրաինացի զինծառայողներին մարզող իր զորքերի մի մասին Լեհաստան տեղափոխելու հնարավորությունը, սակայն դրա համար անհրաժեշտ կլինեն բանակցություններ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ և երկրի խորհրդարանի թույլտվությունը», -ասվում է հոդվածում:
«Կամավորների կոալիցիայի» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին Փարիզում՝ խառը ձևաչափով: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից բացի՝ միջոցառմանը կմասնակցեն նաև Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և ուրիշներ:
«Կամավորների կոալիցիային» մասնակցում է մոտ 30 պետություն: Խումբը գլխավորում են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)