ՆԱՏՕ-ն պատասխան ունի ՌԴ-ի ագրեսիային․ Digi 24
Աշխարհ
Կոնստանցայի ռումինական «Միխայիլ Կոգելնիչանու» ավիաբազայում կտեղակայվի 20 հազար զինծառայող, և այն կդառնա Ուկրաինային աջակցելու առանցքային կետ: Այս մասին գրում է Digi 24 պարբերականը։
Այսպիսով, ավիաբազան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի կարևորագույն ռազմավարական կետը Եվրոպայում: Նախ՝ ավիաբազա ուղարկված ՆԱՏՕ-ի զինծառայողների թիվը կրկնակի ավելի կլինի, քան ի սկզբանե հայտարարվել էր։ Երկրորդ՝ այնտեղ կտեղակայվեն ռազմական բեռներ Ուկրաինայի զինված ուժերի համար։ Խոսքը հրթիռների, զինամթերքի և զրահատեխնիկայի մասին է։ Սպառազինությունը պահեստավորվելու և տեղափոխվելու է Ուկրաինա։
«Առաջին փուլում բազայում կտեղակայվի 10 հազար զինծառայող։ Բացի այդ զինծառայողներից, որոնք մշտապես կտեղակայվեն Կոնստանցայում, բազայում կարող են տեղավորվել ևս 10 հազար զինծառայողներ: Այդ զորքերը կարող են տեղակայվել մի քանի ամսով, Եթե Ռուսաստանը չպահպանի հնարավոր խաղաղությունը կամ սպառնա ՆԱՏՕ-ի որևէ երկրի», - գրում է պարբերականը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)