«Կամավորների կոալիցիան» չի կարող առաջընթաց գրանցել Ուկրաինայի հարցում․ El País
Համաշխարհային Մամուլ
«Կամավորների կոալիցիան» փակուղի է մտել Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում՝ փորձելով Միացյալ Նահանգներից որոշակի դիրքորոշում ստանալ։ Այս մասին հաղորդում է El País թերթը՝ հղում անելով գերմանացի դիվանագետի։
Հոդվածի հեղինակը նշում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների առաջիկա հանդիպումը, ի թիվս այլ բաների, նպատակ ունի հասկանալ, թե արդյոք Ուկրաինայի առաջնորդը կընդունի որևէ անվտանգության երաշխիք՝ նույնիսկ եթե դրանք չեն ներառում եվրոպական զորքեր ուղարկելը հանրապետություն։
Ֆրանսիական աղբյուրը հրատարակությանը հայտնել է, որ Ուկրաինան և նրա եվրոպացի գործընկերները զգալի առաջընթաց են գրանցել աջակցության միջոցառումների քննարկման գործում, բայց դեռևս սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «կանաչ լույսին»։ Սակայն, ինչպես նշում է հրատարակությունը, նույնիսկ Կիևին առաջարկվող անվտանգության երաշխիքները բավարար չեն լինի դրանց իրականացման պատասխանատվությունն ամբողջությամբ Եվրոպային փոխանցելու համար։
«Կամավորների կոալիցիայի» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին Փարիզում՝ խառը ձևաչափով։
Միջազգային «Կամավորների կոալիցիան» ներառում է մոտ 30 պետություն։ Խումբը գլխավորում են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը