Ուիթքոֆը լքել է «աջակիցների կոալիցիայի» նիստը մեկնարկից 20 րոպե անց․ Telegraf
Աշխարհ
Փարիզում սկսվել է «աջակիցների կոալիցիայի»՝ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների ապահովմանը մասնակցող երկրների միավորման նիստը: Դրան մասնակցում են ավելի քան 30 երկրների առաջնորդներ և կառավարությունների ղեկավարներ, գրում է ուկրաինական Telegraf պարբերականը։
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը լքել է Ելիսեյան պալատը, որտեղ ընթանում է նիստը: Թրամփի հատուկ բանագնացը հանդիպմանը մասնակցել է մասամբ։
Նիստի մեկնարկից 20 րոպե անց տեղեկություն է հայտնվել, որ նա լքել է դահլիճը։ Ուիթկոֆը ստիպված էր գնալ մեկ այլ հանդիպման, ինչպես նախատեսված էր: Ակնկալվում է, որ նա կմիանա առաջնորդներին, երբ նրանք հեռախոսով զանգահարեն Դոնալդ Թրամփին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)