Զելենսկին Փարիզում առանձին հանդիպում կունենա ԱՄՆ հատուկ բանագնաց Ուիթկոֆի հետ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Փարիզում առանձին հանդիպում կունենա ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի հետ, որտեղ տեղի է ունենում Ուկրաինայի հարցով, այսպես կոչված, «կամավորների կոալիցիայի» հանդիպումը։ Այս մասին հաղորդում է ուկրաինական Общественное հրատարակությունը։
«Հանդիպումը կլինի օգոստոսի 18-ին՝ որպես Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների շարունակություն»,- հաղորդում է հրատարակությունը։
Կիևի անվտանգության երաշխիքների քննարկումների ֆոնին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Новые регионы России ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է աշխատել Ուկրաինային նման երաշխիքներ տրամադրելու ուղղությամբ, եթե նախկին խորհրդային հանրապետությունը միջուկային զենք չունենա, մնա չեզոք և չմտնի ռազմական դաշինքների մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)