Չինաստանում ցուցադրվել է միկրոալիքային զենք
Աշխարհ
Պեկինում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվել են բարձր հզորության միկրոալիքային (HPM) զենքի երեք նմուշներ։ Այս մասին հաղորդում է kp.ru-ն։
Հրապարակումը նշում է, որ այս մեքենայի անիվավոր շասսիի վրա տեղադրված են մեծ անտենաներ, որոնք նման են հսկա թիթեռների թևերին։ Այս համակարգերը արձակում են հզոր միկրոալիքային իմպուլսներ, որոնք կարող են անջատել թշնամու էլեկտրոնիկան։
«Այլ կերպ ասած, այս հսկա միկրոալիքային «վառարանները» այրում են անօդաչու թռչող սարքերի էլեկտրոնային ուղեղները, և դրանք ընկնում են երկնքից՝ ինչպես այրված ճանճեր։ «Կրակման» հեռավորությունը մի քանի հարյուր մետր է», - ասվում է հոդվածում։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի