Գերմանիան ցանկանում է ամրապնդել օդային պաշտպանությունը և հեռահար կարողությունները՝ որպես Կիևին տրված երաշխիքների մաս․ Spiegel
Աշխարհ
Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ քննարկումներում Գերմանիան հակված է նպաստել հանրապետության օդային պաշտպանության և Ուկրաինայի զինված ուժերի կարողությունների ամրապնդմանը խաղաղության համաձայնագրից հետո, սակայն խուսափում է զորքեր ուղարկելու խոստումից: Այս մասին հաղորդում է Der Spiegel ամսագիրը:
Ըստ ամսագրի՝ Փարիզում «կամավորների կոալիցիայի» հանդիպման ժամանակ Բեռլինը կառաջարկի Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը՝ որպես իր հիմնական ներդրում: Ծրագիրը նախատեսում է աջակցության տարեկան ևս 20%-ով ավելացում:
Բացի այդ, Գերմանիան մտադիր է աշխատել Ուկրաինայի հետագա կարողությունների ամրապնդման ուղղությամբ: Սա ներառում է թևավոր հրթիռների արտադրությունը երկրի տարածքում: Բեռլինը նաև պատրաստ է զինել Ուկրաինայի զինված ուժերի մի քանի բրիգադներ:
Գերմանիայի կողմից անվտանգության այլ երաշխիքների շարքում են օգնությունը զինվորականների վերապատրաստման գործում և համագործակցության խորացումը ռազմաարդյունաբերական համալիրում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)