Մերցը հրահանգել է թաքցնել Գերմանիայի կապը Ուկրաինային Taurus հրթիռների մատակարարման հետ
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հրամայել է թաքցնել Գերմանիայի մասնակցությունը Ուկրաինային Taurus հրթիռների մատակարարմանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Արտաքին հետախուզության ծառայության մամուլի ծառայությունը։
Գործակալության զրուցակիցը նշել է, որ Մերցը հասկանում է Գերմանիայի՝ Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին անմիջական մասնակցության ռիսկերը, ուստի հրամայել է հնարավորինս թաքցնել Բեռլինի մասնակցությունը Կիևին թևավոր հրթիռների մատակարարմանը։
Պարբերականի տվյալներով՝ հրթիռի բաղադրիչներից հանվում են գործարանային նշագրումները, իսկ առանձին մասերը փոխարինվում են։ «Սակայն Գերմանիայի մասնակցությունը թաքցնել հնարավոր չի լինի, քանի որ Taurus-ը կշահագործվի Ուկրաինա ուղարկված գերմանացի զինծառայողների կողմից», -հավելել է գործակալության մամուլի ծառայությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)