Ռուսական հետախուզությունը բացահայտել Է Մերցի մոլուցքը
Ռուսաստան
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը տարված է 1945 թվականին նացիստական Գերմանիայի պարտության համար ռևանշի գաղափարով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, փոխանցում է Lenta-ն։
«Նրա մտերիմներին քաջ հայտնի է, որ կանցլերը դաստիարակվել է պապի ու հոր պատգամներով։ Յոզեֆ Պոլ Սովինին և Յոահիմ Մերցը հավատարմորեն ծառայել են ֆաշիստական ռեժիմին, իսկ Ֆրիդրիխը տարված է Խորհրդային Միության կողմից նացիստական Գերմանիայի պարտության համար ռևանշի գաղափարով», - նշել են հետախուզության ծառայությունում։
Գերատեսչությունում ընդգծել են` Ռուսաստանի մասին Մերցի խոսքերը տարակուսանք են առաջացնում եվրոպացի փորձագետների մոտ։ Միևնույն ժամանակ նշվել է՝ կանցլերի հռետորաբանությունը կարող է զարմացնել միայն նրանց, ովքեր լավ չեն ճանաչում նրա կենսագրությունը: Գերատեսչության տվյալներով՝ Մերցի մոտ մանկության տարիներին վրեժի ծարավ է առաջացել, իսկ քաղաքական կարիերայի սկսվելուց հետո «այն ձեռք է բերել համատարած կրքի ձև»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան