Ռյուտեն կտրուկ հայտարարություն է արել Ռուսաստանի հասցեին
Աշխարհ
Ռուսաստանը ձայնի իրավունք չունի Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորակազմի տեղակայման հարցում՝ որպես հակամարտության ավարտից հետո Կիևի համար անվտանգության հնարավոր երաշխիք։ Հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, նրա խոսքը մեջբերում Է Le Monde-ը։
«Ինչու մեզ պետք է հետաքրքրի Ռուսաստանի կարծիքը Ուկրաինայում օտարերկրյա զորքերի մասին։ Ուկրաինան ինքնիշխան պետություն է։ Ռուսաստանը նրա հետ ոչ մի կապ չունի», - կտրուկ արտահայտվել է գլխավոր քարտուղարը։
Ռյուտեի կարծիքով, եթե Ուկրաինան ցանկանում է, որ երկրի տարածքում լինեն ուժեր, որոնք «կերաշխավորեն իր անվտանգությունը, ապա դա միայն իր գործն է», և ոչ ոք չի կարող որոշում կայացնել այդ հարցի վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)