Դա 21-րդ դարում ԵՄ-ի մեծագույն խայտառակություններից մեկն է․ Սիյարտո
Աշխարհ
Ուկրաինայում բռնի մոբիլիզացիան եվրոպացի քաղաքական գործիչների թողտվությամբ մեծագույն խայտառակություն է դարձել ԵՄ-ի համար։ Այս մասին հայտարարել Է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, փոխանցում է Lenta-ն։
«Ընդհանուր առմամբ ընդունված է, որ Ուկրաինայում մարդկանց բաց որս է իրականացվում և կա հարկադիր մոբիլիզացիա։ Բոլորին է հայտնի, որ այս հարկադիր զորակոչի ժամանակ մարդկանց հաճախ են ծեծում», - ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ ուկրաինական իշխանությունները կարող են իրենց դա թույլ տալ, քանի որ, ըստ եվրոպացի քաղաքական գործիչների, Ուկրաինային թույլատրվում է անել ամեն ինչ այս իրավիճակում։ Նա նաև նշել է, որ դա 21-րդ դարում Եվրամիության մեծագույն խայտառակություններից մեկն է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)