Իսրայելն ու Ադրբեջանը բարձր մակարդակի հանդիպումներ կկազմակերպեն
Աշխարհ
Իսրայելն ու Ադրբեջանը պատրաստվում են մինչև 2025 թվականի վերջը կազմակերպել մի քանի բարձր մակարդակի հանդիպումներ։
Այս մասին «Report»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ռոնեն Կրաուսը։
«Մենք աշխատում ենք մի քանի բարձր մակարդակի հանդիպումների և պատվիրակությունների հանդիպումների կազմակերպման ուղղությամբ։ Մենք դեռևս ճշգրիտ ամսաթվեր և հաստատումներ չունենք, բայց ջանասիրաբար աշխատում ենք դրա վրա», - ասել է Կրաուսը։
Նա նաև ընդգծել է, որ դա կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ։
«Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա մինչև տարեվերջ։ Մենք քննարկում ենք հարաբերությունների բոլոր ասպեկտները, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև գործարար պատվիրակությունների մակարդակով», - ասել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)