Մահացել է լեգենդար դիզայներ Ջորջո Արմանին՝ 92 տարեկանում
Աշխարհ
92 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի նշանավոր դիզայներ Ջորջո Արմանին, հայտնում է La Repubblica-ն։ Armani Group-ը պաշտոնական հայտարարությամբ հայտնել է իր հիմնադրի մահվան մասին՝ ընդգծելով նրա անսպառ նվիրվածությունը բրենդին և նորաձևության աշխարհին։
Միլանում կազմակերպված սգո արարողությունը կանցկացվի սեպտեմբերի 6-ից 7-ը՝ առավոտյան 09:00-ից մինչև երեկոյան 18:00։ Ընկերությունը տեղեկացրել է, որ Արմանին մահացել է խաղաղ պայմաններում՝ ընտանիքի անդամների շրջապատում։ Նա մինչև կյանքի վերջին օրերը ակտիվ էր՝ շարունակելով ղեկավարել ընկերության նախագծերն ու հավաքածուները։
Ջորջո Արմանին ծնվել է 1934 թվականին Պյաչենցայում։ Զորակոչից հետո սկսել է աշխատել Միլանի Rinascente խանութում, իսկ 1975-ին հիմնել է իր անվամբ բրենդը՝ Giorgio Armani-ն։ Այսօր էլ բրենդը համարվում է շքեղության և էլեգանտության խորհրդանիշ ամբողջ աշխարհում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)