Մակրոնը սպառնում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներով՝ ԱՄՆ-ի հետ համատեղ
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Մոսկվան հրաժարվի խաղաղ բանակցություններից Ուկրաինայի հարցում, ապա Ռուսաստանի դեմ կկիրառվեն նոր պատժամիջոցներ՝ համաձայնեցված ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով «կամավորների կոալիցիայի» հանդիպման արդյունքները։
Մակրոնի խոսքով՝ Կիևը արդեն սկսել է քննարկել Վաշինգտոնի հետ հնարավոր սահմանափակումների մանրամասները։ Այս քայլերը նախատեսված են՝ Մոսկվայի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու և խաղաղության գործընթացը խթանելու նպատակով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել բանակցություններից և պատրաստ է բարձր մակարդակով հանդիպումների՝ ներառյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը