ՌԴ ՊՆ-ն հրապարակել է «Իսկանդերի» հարվածի կադրեր
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Telegram-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է «Իսկանդեր» հրթիռային համալիրից հասցված հարվածը Ուկրաինայի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի գործարկման կայաններին։ Կադրերում ֆիքսված են անտառապատ տարածքում տեղակայված մեքենաներ և ԱԹՍ գործարկման կետեր՝ հարվածից հետո ամբողջությամբ ոչնչացված։
ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ հարվածի արդյունքում խափանվել է Ուկրաինայի հեռահար հարվածային անօդաչուների գործարկումը։
ՌԴ զինված ուժերի տվյալներով՝ Չեռնիգովի մարզում իրականացված գործողության հետևանքով վերացվել է ութ միավոր տրանսպորտ և մինչև տաս զինծառայող։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան