Կարոլ III-ը քաղցկեղի ֆոնին իր առողջությունը գնահատել է «ոչ այդքան վատ»
Համաշխարհային Մամուլ
Մեծ Բրիտանիայի թագավոր Կարոլ III-ը, այցելելով նորաբաց Midland Metropolitan University Hospital հիվանդանոցը, պատմել է իր առողջական վիճակի մասին՝ նշելով, որ «չի կարող ասել, թե այնքան էլ վատ է իրեն զգում»։ 76-ամյա միապետը շփվել է քաղցկեղով հիվանդների հետ՝ ընդգծելով, որ ամենակարևորն այս հիվանդության դեմ պայքարում վաղ հայտնաբերումն է և հույսը բուժման հանդեպ։
Daily Mail-ի փոխանցմամբ՝ թագավորը խոստովանել է, որ տարիքի հետ մարմինը այլևս այնպես չի գործում, սակայն կարևորել է չհանձնվելու վերաբերմունքը։ Թեև Կարոլ III-ը փորձում է պահպանել օպտիմիզմը, մամուլում շարունակվում են լուրեր նրա առողջության վատթարացման մասին։
Հիշեցնենք, որ թագավորի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել 2024-ի փետրվարին, ինչի պատճառով նա ստիպված էր չեղարկել մի շարք ծրագրավորված հանդիպումներ և միջոցառումներ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ այժմ նա հաճախ քայլում է հենակով և սահմանափակում է հրապարակային ներկայությունը։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը