Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 250 մլն դրամը
Տնտեսություն
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ շինանյութի մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերությունը 2021-2024 թվականների ընթացքում թերհայտարարագրել է իրացման շրջանառությունը և պակաս հաշվարկել պետական բյուջե վճարվելիք հարկերը։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն:
Քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 250 մլն ՀՀ դրամը։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է