Զելենսկին ներկայացրել է Թրամփի հետ իր զրույցի մանրամասները
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X-ում մանրամասներ է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի վերաբերյալ:
Նրա խոսքով՝ առաջին հերթին խոսքն այն մասին էր, թե «ինչպես իրավիճակը մղել դեպի իրական խաղաղություն»։ «Մենք քննարկել ենք տարբեր տարբերակներ, և դրանցից ամենակարևորը ճնշումն է՝ օգտագործելով վճռական միջոցներ, հատկապես տնտեսական, որպեսզի հասնենք պատերազմի ավարտին։ Խաղաղության բանալին ռուսական ռազմական մեքենային փողից և ռեսուրսներից զրկելն է։
Մենք խոսեցինք նաև ուկրաինական երկնքի առավելագույն պաշտպանության մասին։ Քանի դեռ խաղաղություն չի հաստատվել, ուկրաինացիները չպետք է կախված լինեն Ռուսաստանի մշտական հարձակումներից։ Ռուսական հրթիռներն ու անօդաչուները չպետք է կյանքեր խլեն։ Ուկրաինան ԱՄՆ-ի դիտարկմանն է առաջարկել մեր երկինքը պաշտպանելու ձևաչափը։ Շնորհակալ եմ նախագահ Թրամփին մեր ժողովրդին աջակցելու համար: Մենք պայմանավորվել ենք հետագա շփումների մասին», - ասել է Ուկրաինայի նախագահը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)