Թրամփը հայտարարել է Պուտինի հետ առաջիկա հեռախոսազրույցի մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում պլանավորում է խոսել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, մեջբերում է ТАСС-ը։
«Ես դա կանեմ։ Մենք շատ լավ դիալոգ ունենք», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը։
Նախորդ օրը ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը «կամավորների կոալիցիայի» հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թրամփը պատրաստ է մասնակցել Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպմանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)