Թրամփը պատրաստ է հանդիպել Պուտինի և Զելենսկու հետ․ ԱՄՆ հատոկ բանագնաց Ուիթկոֆ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է մասնակցել իր ռուս և ուկրաինացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ առաջնորդի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը «կամավորների կոալիցիայի» հանդիպման ժամանակ, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման համաձայն, Ուիթկոֆը նաև ասել է, որ Սպիտակ տան ղեկավարը «շարունակաբար պատրաստ է քննարկել Ուկրաինայում խաղաղության հասնելու բոլոր ուղիները»։
Սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Պուտինը դեռևս որևէ պայմանավորվածություն չունի Թրամփի՝ Զելենսկու հետ եռակողմ կամ առանձին երկկողմ հանդիպման վերաբերյալ։
Կրեմլի խոսնակը ընդգծել է, որ մամուլում հայտնված տեղեկատվությունը լիովին չի համապատասխանում այն տեղեկատվությանը, ըստ որի՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները համաձայնության են եկել Ալյասկայում։ Նրա խոսքով՝ դեռևս չկան կոնկրետ առաջարկներ ռուս-ուկրաինական բանակցություններում ներկայացուցիչների մակարդակը բարձրացնելու վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)