Կոնգրեսական Սմիթը Զելենսկուն խորհուրդ է տվել Պուտինի հրավերով Մոսկվա չմեկնել
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չպետք է մեկնի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու։ Այս մասին հայտարարել է ամերիկացի օրենսդիր, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Սմիթը, հաղորդում է The Hill թերթը։
«Ես նախագահ Զելենսկիին անվճար խորհուրդ կտամ. նույնիսկ չմտածեք Մոսկվա գնալու մասին», - ընդգծել է նա։
Ամերիկացի օրենսդիր մարմնի անդամի խոսքով՝ Պուտինը «պետք է» հանդիպում անցկացնի Զելենսկու հետ «չեզոք տարածքում»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)