Աշխարհի 26 երկիր պարտավորվել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել․ Մակրոն
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ 26 երկիր պարտավորվել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել ռազմական հակամարտության ավարտից հետո։ Նրա խոսքերը մեջբերում է The Guardian-ը։
«Հակամարտության ավարտի օրը կտրամադրվեն անվտանգության երաշխիքներ», - ասել է Ֆրանսիայի առաջնորդը։
Մակրոնի խոսքով՝ դրանք կներառեն միջազգային ուժերի ներկայությունը ցամաքում, ծովում և օդում։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ որոշ երկրներ երաշխիքներ կտրամադրեն՝ մնալով Ուկրաինայից դուրս, օրինակ՝ օգնելով Կիևի ուժերին մարզել և զինել։ Սակայն նա չի նշել, թե քանի զինվորական կներգրավվի պարտավորությունների կատարման գործում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)