Հարավային Կորեա-ԱՄՆ-Ճապոնիա եռակողմ զորավարժությունները ուղղված են Հյուսիսային Կորեայի դեմ․ KH
Աշխարհ
Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան սեպտեմբերին կանցկացնեն Freedom Edge եռակողմ զորավարժություններ, հայտնում է The Korea Herald-ը:
Հնգօրյա վարժանքները կանցկացվեն Ջեջուդո կղզուց արևելք և հարավ ընկած միջազգային ջրերում սեպտեմբերի 15-19-ը: «Երեք երկրները կամրապնդեն ծովում, օդում և կիբեռտարածությունում բազմաբնույթ գործողությունների իրենց հնարավորությունները՝ ամուր և կայուն եռակողմ համագործակցություն պահպանելու համար», - ասված Է Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի հայտարարության մեջ:
«Զորավարժություններն ամենամյա են և ուղղված են Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային սպառնալիքներին հակազդելուն և տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը պաշտպանելուն՝ միջազգային իրավունքի պահպանմամբ», - ասվում է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի