Բաքվում կալանավորված ռուսաստանցիները հանդիպել են իրենց ընտանիքների հետ
Աշխարհ
Ադրբեջանի օմբուդսմենը պնդում է, որ Բաքվում ավելի քան երկու ամիս առաջ կալանավորված «Սպուտնիկ Ադրբեջանի»-ի լրագրողները և այլ ռուսաստանցիներ հանդիպել են իրենց ընտանիքների հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՄԻՊ–ը նաև պնդել է, թե կալանավորված ՌԴ քաղաքացիները «չեն բողոքել իրենց կալանքի պայմաններից կամ վերաբերմունքից»։
«Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի, որի մեջ է մտնում նաև «Սպուտնիկ»-ը, գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովը երկու անգամ Բաքվից պահանջել է լրագրողների անվերապահ ազատ արձակում։
Նախորդ օրը Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը հյուպատոսական աշխատակիցներին խնդրել է այցելել Ադրբեջանում կալանավորված հայրենակիցներին և հարցնել նրանց առողջական վիճակի մասին, սակայն Բաքուն դեռևս համաձայնություն չի տվել։ Զախարովան նշել է, որ կալանավորված ռուսաստանցիներ ի ազատ արձակումը կարևոր քայլ կլինի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)