Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը Հայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-ից Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան ԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. Ռյուտե Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից Հայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն Գրիգորյան Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը 

Օսակայում մասնակցությունը միջոցառմանը բացառիկ հնարավորություն է աշխարհին ներկայացնելու ՀՀ-ի գրավչությունը. Փաշինյան (տեսանյութ)

Տեսանյութեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025  համաշխարհային ցուցահանդես, որի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումը:

 

Վարչապետը ցուցահանդեսի կազմակերպիչների ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներում, այնուհետև պատվավոր հյուրերի հուշամատյանում կատարել գրառում: Հաջորդիվ տեղի է ունեցել ճապոնական թեյի ավանդական հյուրասիրություն, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայկական պատվիրակության անդամներն ու Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական նախարարի տեղակալ Հիսաշի Մատսումոտոն:

 

Վարչապետ Փաշինյանն այցելել է ցուցահանդեսում բացված հայկական տաղավար: «Այսօրվա և վաղվա սյուները» խորագրով հայկական տաղավարը ներկայացնում է Հայաստանի առաջատար նորարարական ծրագրերը, մշակութային ժառանգությունը, ներդրումային հնարավորությունները, առաջադեմ կրթական նախաձեռնությունները: Պատասխանատուները նշել են, որ հայկական տաղավար այցելուների թիվը ցուցահանդեսի մեկնարկից ի վեր գերազանցել է մեկ միլիոնը:

Այնուհետև կայացել է Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառման բացման արարողությունը: Նախ՝ հնչել են Հայաստանի և Ճապոնիայի ազգային օրհներգերը, որից հետո ելույթներով հանդես են եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Համաշխարհային ցուցահանդեսի գլխավոր հանձնակատարի տեղակալ Շիգետոշի Իկեյաման: 

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի՛ հանձնակատարի տեղակալ պարոն Իկեյամա,

Հարգարժա՛ն հյուրեր, այցելուներ,

Ուրախ եմ այսօր ձեզ ողջունել «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը։

Նախ և առաջ թույլ տվեք շնորհավորել բարեկամ Ճապոնիային այս տարի Օսակայում աշխարհի խոշորագույն տնտեսական իրադարձության՝ «ԷՔՍՊՈ 2025» համաշխարհային ցուցահանդեսի հյուրընկալման և հաջող անցկացման առիթով։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր ճապոնացի գործընկերներին ցուցաբերած աջակցության և ջերմ ընդունելության համար:

Ինչպես գիտեք, Համաշխարհային ցուցահանդեսը մեկ դարից ավելի կարևոր հարթակ է հանդիսանում ամենատարբեր ոլորտներում մարդկության նորագույն ձեռքբերումները և նորարարությունները ներկայացնելու համար: Հայաստանն արդեն 5-րդ անգամ է մաս դառնում այս կարևոր իրադարձությանը, և մեզ համար, իսկապես, մեծ պատիվ է մասնակցել Համաշխարհային ցուցահանդեսին այստեղ՝ Օսակայում, որը լավ հնարավորություն է միմյանց հաղորդակից դարձնելու տնտեսության, տեխնոլոգիաների, առողջապահության, արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և նորարարություններին։

Հարգելի՛ բարեկամներ,

Մենք ժամանել ենք Օսակա՝ կիսվելու մեր հարուստ պատմության և մշակույթի վրա հիմնված ներկայիս Հայաստանի ձեռքբերումներով և տնտեսական ու տեխնոլոգիական առաջընթացի ու նորարարական կրթության փիլիսոփայության վրա հիմնված խաղաղ և բարեկեցիկ ապագայի տեսլականով։

«Այսօրվա և վաղվա սյուները» խորագիրը կրող Հայաստանի տաղավարում սյուներից չորսը խորհրդանշում են Հայաստանի «այսօրը»` պատմությունը, մշակույթը, նորարարությունը և տարածաշրջանային հնարավորությունները։ Հայաստանի ապագան խորհրդանշող մյուս չորս սյուները ներկայացնում են տեխնոլոգիական, նորարարական կրթության փիլիսոփայությունը, Հայաստանի տեսլականն ուսուցման և կրթության ապագայի վերաբերյալ, ինչի համատեքստում ներկայացվում են հայկական՝ ապագային միտված կրթական նախաձեռնությունները՝ Թումոն, ՔՈԱՖ-ը, Արմաթը, Հայաստանի կողմից առաջ քաշված նոր նախագծերը՝ «Ակադեմիական քաղաք»-ը, «Ինժեներական քաղաք»-ը:

Այս համատեքստում հպարտությամբ եմ նշում, որ ընթացիկ տարվա հունիսի 1-ին Ճապոնիայում պաշտոնապես բացվեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գունմա մասնաճյուղը, որը հասանելի կլինի պրեֆեկտուրայի համայնքներում բնակվող 1500 պատանիների համար։ Թումոյի յուրահատուկ հեղինակային կրթական մոդելով այստեղ կդասավանդվեն ծրագրավորում, անիմացիա, ֆիլմերի ստեղծում, խաղերի ստեղծում, 3D մոդելավորում, նկարչություն և շարժական գրաֆիկա ոլորտները։

Հարգելի՛ ներկաներ,

Մասնակցությունն Օսակայում ընթացող տնտեսական աշխարհի այս խոշորագույն միջոցառմանը բացառիկ հնարավորություն է ընձեռում ոչ միայն ճապոնացի ժողովրդին, այլև աշխարհին ներկայացնելու Հայաստանի տնտեսական, մշակութային, տեխնոլոգիական, կրթական և զբոսաշրջային գրավչությունը՝ նոր հեռանկարներ ստեղծելով այդ ոլորտներում համագործակցության հետագա զարգացման և խորացման համար:

Տաղավարում առանձնակի ուշադրություն է հատկացված նաև Հայաստանի ապագային միտված խաղաղության տեսլականին` «Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործմանը, որը մենք տեսնում ենք ինչպես մի իրավիճակ, երբ երկրներն ապրում են բաց սահմաններով, կապված են ակտիվ տնտեսական, քաղաքական և մշակութային կապերով և բոլոր հարցերը դիվանագիտության և երկխոսության միջոցով լուծելու հանձնառությամբ։

Մեկ անգամ ևս ողջունելով բոլոր ներկաներին՝ ցանկանում եմ հրավիրել բոլորին այցելելու Հայաստանի տաղավար՝ հաղորդակից լինելու դեպի բարեկեցիկ և խաղաղ ապագա տանող Հայաստանի տեսլականին:

Շնորհակալություն»:

EXPO 2025 ցուցահանդեսի շրջանակում հայկական տաղավարը գործելու է մինչև հոկտեմբերի 13-ը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպելԻ՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակումՈւկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարելԲելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականըՓաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերըԻրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքում
Ամենադիտված