Չինաստանում հիացած են Պուտինի՝ Պեկին կատարած այցից հետո մեկ որոշումով
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան կատարած այցից հետո Վլադիվոստոկ թռչելու որոշումը հիացմունք է առաջացրել Չինաստանում։ Այս մասին հայտնել է չինական Baidu հրատարակությունը։
«Հենց որ Պուտինի ինքնաթիռը Պեկինից թռավ, նրա երթուղու քարտեզի վրա հայտնվեց մի աղեղ, որը ցնցեց աշխարհը։ Նրա ինքնաթիռը չուղևորվեց Մոսկվա», - ասվում է հաղորդագրության մեջ։
«Չինաստանից Պուտինը ուղևորվեց Հեռավոր Արևելք՝ Վլադիվոստոկ։ Պետության ղեկավարի համապատասխան որոշումը զարմանք առաջացրեց Չինաստանում», -ասվում է հոդվածում։ Այս առումով՝ Չինաստանում նշել են, որ Ռուսաստանի նախագահը «ավելի ու ավելի շատ ժամանակ է անցկացնում Ասիայում»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը, որը տեղի է ունեցել Չինաստանի Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը, անվանել է «հիանալի»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)